Ղազախստանը դիտարկում է Ադրբեջանից ավիավառելիքի ներկրման հնարավորությունը

Ղազախստանը քննարկում է Ադրբեջանից ավիավառելիք ներկրելու հարցը։

Այս մասին ուրբաթ օրը խորհրդարանի կուլիսներում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ղազախստանի էներգետիկայի նախարար Երլան Ակկենժենովը։

«Գիտեմ, որ մենք ունենք թրեյդերներ, որոնք ավիավառելիք են բերում Չինաստանից։ Մշակվում է նաև Թուրքմենստանից և Ադրբեջանից [ավիավառելիքի ներկրման] հարցը, երկխոսություններ են տարվում նաև հեռավոր արտերկրի երկրների հետ», — ասել է Ակկենժենովը։

Leave a Comment