Արարատի համայնքապետարանից ճնշում են մանկապարտեզի տնօրենին

«Սուրենավան բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անի Պողիկյանին կանչել են Արարատի համայնքապետարան և ճնշումներ գործադրում, որպեսզի վերջինս աշխատանքից ազատման դիմում գրի, հայտնում է «Հրապարակ օրաթերթ»-ը։

Պատճառն այն է, որ տնօրենի ամուսինը դաշնակցական է և ԱԺ ընտրությունների ժամանակ սատարել է «Հայաստան» դաշինքին։ 

Մանկապարտեզի տնօրենն էլ իշխանության համակիր չէ և մասնավոր զրույցներում հայտնել է այդ մասին, ինչն էլ հասել է տեղական իշխանություններին, և որոշել են հաշվեհարդար լինել տնօրենի հետ։ 

Պողիկյանը աշխատանքից ազատման դիմումը դեռևս չի գրել, սակայն ճնշումն այնքան մեծ է, որ չի կարող դիմադրել և առաջիկա օրերին «սեփական» դիմումի համաձայն կազատվի աշխատանքից։

Leave a Comment