Հայտնի է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի Հայաստան և Ադրբեջան այցի հիմնական նպատակը


Միջազգային


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ նա մտադիր է ամրապնդել ԵՄ դիրքերը տարածաշրջանում և հակազդել Ռուսաստանի ազդեցությանը:

Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին։

«Այցելությունը կկենտրոնանա առևտրային և այլ կապերի ամրապնդման, ինչպես նաև նախկին խորհրդային հանրապետություններում Մոսկվային հակազդելու ուղղությամբ», – գրում է հրատարակությունը՝ հղում անելով իր աղբյուրներից մեկին։

Politico-ի տվյալներով՝ ֆոն դեր Լեյենին ուղևորության ընթացքում կուղեկցի ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը, ով ներկայումս ակտիվորեն լոբբինգ է անում Ուկրաինայի և Մոլդովայի համար՝ ԵՄ-ին միանալու գործընթացում:


Leave a Comment