ՄԱԿ-ը դադարեցրել է նավերի դուրբերումը Օրմուզի նեղուցից

ՄԱԿ-ի միջազգային ծովային կազմակերպությունը ժամանակավոր դադարեցրել է նավերի դուրսբերումը Օրմուզի նեղուցի շրջանից` հայտնում է Reuters-ը: Պատճառը եղել է Օմանի ծոցում առևտրային նավի վրա իրականցված հարձակումը, որը կասկածի տակ է դրել ծովային միջանցքի անվտանգությունը:

Նավերի ուղեկցման ծրագիրը կազմկերպության կողմից մեկնարկել էր հունիսի 23-ին` օգնելու հարյուրավոր նավերին և նավաստիներին, որոնք տարածաշրջանում արգելափակված մնացել էին ռազմական գործողությունների պատճառով:

 IMO-Ի գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսը հայտարարել է, որ դադարը անհրաժեշտ է վերջին իրադարձություններից հետո անվտանգության երաշխիքները գնահատելու համար: 
Նախնական տվյալներով` հարձակման ենթարկված նավը չէր մասնակցում պաշտոնական տարհանման ծրագրին:

Leave a Comment