«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանը Սահմանադրական դատարանում կասկածի տակ է դրել դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունն ընտրական վեճի քննությանը՝ հիմնավորելով դա նրա նախկին քաղաքական կապերով և փաստաբանական գործունեությամբ։
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը ևս Սաֆարյանի մասնակցությունը խնդրահարույց համարեց։ Նա տեղեկացրեց, որ 2023 թվականհին «Հայաստան» դաշինքը նածաձեռնել է դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունների դադարեցման որոշման նախագիծ, որը պաշտպանել է միայն ընդդիմադիր հատվածը։ Որոշումը մերժվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից։ «Մեր գնահատմամբ ակնհայտ է, որ տիկին Սաֆարյանը ունի կողմնակալ վերաբերմունք սույն դատավարությանը մասնակցող կողմերից առնվազն մեկի նկատմամբ»,- նշեց Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը հունիսի 26-ին բանավոր ընթացակարգով քննում է ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկող 7 քաղաքական ուժերի դիմումները: