FLYONE ARMENIA-ն հուլիսի 26-ից կսկսի Երևան-Տաշքենդ-Երևան չվերթերը – Նորություններ 26.06.2026

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ս.թ. հուլիսի 26-ից մեկնարկելու է Երևան – Տաշքենդ – Երևան երթուղով չվերթերը:

Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

 

Leave a Comment