Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters

Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters

Թրամփի վարչակազմում արտաքին քաղաքական մոտեցումների շուրջ տարաձայնություններ են ի հայտ եկել, հաղորդում է Reuters-ը։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը քննադատել է Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունները՝ համարելով, որ դրանք վտանգում են ԱՄՆ–Իրան խաղաղ գործընթացը, մինչդեռ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պաշտպանել է Իսրայելի գործողությունները՝ դրանք որակելով որպես արդարացված պատասխան «Հեզբոլլահի» հարձակումներին։

Reuters-ը նշում է, որ այս հակասությունն արտացոլում է Հանրապետական կուսակցության ներսում առկա գաղափարական պառակտումը՝ «նեոպահպանողականների» և արտաքին միջամտությունների հանդեպ թերահավատների միջև։

Թեև Սպիտակ տունը պաշտոնապես հերքում է տարաձայնությունների առկայությունը և պնդում, որ ողջ վարչակազմը գործում է նախագահ Թրամփի ղեկավարությամբ, վերլուծաբանները փաստում են, որ Վենսն ու Ռուբիոն, որոնք դիտարկվում են որպես 2028 թ․ նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածուներ, արտաքին քաղաքականության վերաբերյալ արմատապես տարբեր հայացքներ ունեն։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment