Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին

Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին՝ հույս հայտնելով, որ շուտով կայցելի Թեհրան։ Գրոսսին հաստատել է, որ Իրանում տեսչական ստուգումների մեխանիզմի շուրջ համաձայնություն կա։

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նշել է, որ 2025 թվականի վերջին ստուգումից ի վեր իրանական միջուկային նյութերի տեղաշարժ չի արձանագրվել, սակայն անհրաժեշտ է կրկին համոզվել դրանում։ Գրոսսին ընդգծել է, որ միջուկային նյութերի քանակի կրճատումը կամ երկրից դուրսբերումն Իրանի համար հնարավոր տարբերակներ են, սակայն դրա համար անհրաժեշտ է այդ երկրի համաձայնությունը։

Միաժամանակ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը խստորեն դատապարտել է միջուկային օբյեկտների վրա հարձակումները՝ որակելով դրանք անթույլատրելի։ Գրոսսին Իրանից պահանջել է տրամադրել համապատասխան ապացույցներ՝ իր միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը հիմնավորելու համար։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment