
Դանակով զինված տղամարդը չորս մարդու է վիրավորել Լեհաստանի հարավում գտնվող Յաստշեմբե-Զդրույ քաղաքի հիվանդանոցում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ոստիկանության քաղաքային վարչության մամուլի քարտուղար Հալինա Սեմիկը:
«Մենք հաղորդում էինք ստացել տղամարդու մասին, որը քաղաքի բուժհաստատություններից մեկում սուր առարկայով հարձակվել է հիվանդների և անձնակազմի վրա»,- նշել է նա և հավելել, որ հարձակվողը ձերբակալվել է։ Հարձակման հանգամանքներն ու դրդապատճառները պարզվում են։