Լոռու մարզի մի շարք հասցեներում գազ չի լինի

Լոռու մարզի մի շարք հասցեներում գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Դսեղ, Կաթնառատ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Հունիսի 26-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի նաև Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աթարբեկյան փողոցի գազասպառողների, «Հ.Մացակյան» ԱՁ-ի, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի, Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայի գազամատակարարումը։

Ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի նաև Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 3 «Առդա» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment