Վենեսուելայում երկաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 235-ի

Վենեսուելան ցնցած աղետից ավելի քան մեկ օր անց փրկարարները շարունակում են փլատակներում մարդկանց որոնումները։ Միջազգային ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս պահին զոհերի թիվը հասել  235-ի, ավելի քան 4300 մարդ ստացել է վնասվածքներ։

ՄայրաքաղաքԿարակասում և մոտակա ափամերձ Լա Գուայրա քաղաքում մարդկանց օգնության կանչեր են լսվում փլուզված շենքերի բեկորների տակից:

Հիշեցնենք, որ առաջին 7,2 մագնիտուդով երկրաշարժին վայրկյաններ անց հաջորդեց ավելի ուժեղ՝ 7,5 մագնիտուդով երկրաշարժը, ըստ ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS), երկուսն էլ տեղի են ունեցել մակերևույթին մոտ, ինչը ավերածություններն ավելի սարսափելի է դարձրել:

Նշվում է, որ զոհերի թիվը դեռ կավելանա։ Բազմաթիվ մարդիկ ցնցումներից հետո գիշերում են փողոցներում՝ վախենալով մտնել իրենց բնակարաններ։

Մի քանի երկրներ խոստացել են օգնել փրկարարական աշխատանքներին, ԱՄՆ-ը խոստացել է 150 միլիոն դոլար օգնություն: ԱՄՆ զինվորականները տրանսպորտային նավեր և ինքնաթիռներ են ուղարկում որոնողափրկարարական խմբերին և արագ օգնության գործողություններին աջակցելու համար։

Leave a Comment