ԱՄՆ-ը թույլատրել է Վենեսուելայի հետ գործարքներ՝ երկրաշարժի հետևանքների վերացման նպատակով

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մինչև հոկտեմբերի 23-ը չեղարկել է Վենեսուելայի հետ երկրաշարժի հետևանքների վերացման հետ կապված ֆինանսական գործարքների սահմանափակումները, ասվում է գործակալության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի հաղորդագրության մեջ։

Ինչպես նշված է ընդհանուր լիցենզիայի տեքստում, սա վերաբերում է «Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնության տրամադրման հետ կապված բոլոր գործողություններին, որոնք այլապես արգելված կլինեին Վենեսուելայի նկատմամբ պատժամիջոցների մասին կանոնակարգով»։

Leave a Comment