ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր շրջապատի որոշ անդամներ դժգոհ են Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ ռազմական գործողության նպատակները ընդլայնելու ձախողումից, ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը՝ մեկնաբանելով Բյուրգենշտոկում Թեհրանի հետ փոխըմբռնման հուշագրի իրականացման վերաբերյալ բանակցությունները։
«Մեզ նույնիսկ քննադատել են մեր որոշ ընկերներ, մասամբ՝ Դոնալդ Թրամփի կողմից մեզ համար սկզբնապես սահմանված նպատակը փոխելու նրանց անընդհատ փորձերի պատճառով։ Նա ասել է. «Ես ուզում եմ վերացնել նրանց սովորական զենքը, ես ուզում եմ զրկել նրանց ուժ ցուցադրելու ունակությունից, ես ուզում եմ ապահովել, որ նրանք երբեք միջուկային զենք չունենան»։ Սակայն ոմանք փորձել են ասել. «Դա լավ է, բայց դուք պետք է այլ նպատակ ունենաք»։ Կարծում եմ՝ նախագահի հաջողության պատճառն այն է, որ նա հրաժարվում է տրվել այդ ազդակին», – ասել է նա՝ ելույթ ունենալով Կալիֆոռնիայի Յորբա Լինդա քաղաքի Ռիչարդ Նիքսոնի անվան գրադարանում։
«Գործընթացը դեռևս չի ավարտվել, բայց մինչև հիմա ամեն բան լավ է ընթանում», – հավելել է Վենսը։