ԱԱ-2026․ Էկվադորի սենսացիոն հաղթանակը Գերմանիայի հետ խաղում․ հայտնի է փլեյ-օֆֆի ևս երեք մասնակից



Սպորտ


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում կայացան E խմբի հանդիպումները։

Էկվադորի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Գերմանիայի ընտրանուն, որն ավելի վաղ արդեն ապահովել էր առաջին տեղը խմբում։ Սանեին գոլին էկվադորցիները պատասխանեցին Անգուլոյի ու Պլատայի գոլերով։ Այսպիսով լատինամերիկյան հավաքականը ևս դուրս եկավ փլեյ-օֆֆ երրորդ տեղով, քանի որ անկախ մյուս խմբերում արդյունքներից, Էկվադորը կլինի երրորդ տեղ զբաղեցրած թիմերի լավագույն ութնյակում։

Զուգահեռաբար ընթացող հանդիպմանը Կոտ դ՛Իվուարի հավաքականը Պեպեի դուբլի շնորհիվ 2-0 հաշվով հաղթեց Կյուրասաոյին և, զբաղեցնելով երկրորդ տեղը, դուրս եկավ փլեյ-օֆֆ։

Այսպիսով՝ խմբի վերջնական մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․

Գերմանիա — 6 միավոր
Կոտ դ՛Իվուար — 6
Էկվադոր — 4
Կյուրասաո — 1

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ում 1/16 փուլի եզրափակչի ուղեգիր են նվաճում խմբերում առաջին ու երկրորդ տեղ զբաղեցրած հավաքականներն ու երրորդ տեղ գրաված լավագույն արդյունքով 8 թիմեր:

Այս պահի դրությամբ արդեն 15 ազգային հավաքական երաշխավորել է իր մասնակցությունը մունդիալի 1/16 եզրափակիչում։ Պայքարը հաջորդ փուլում շարունակելու իրավունք են նվաճել հետևյալ երկրների ընտրանիները՝

Հարավաֆրիկյան Հանրապետություն (ՀԱՀ)
Մեքսիկա
Կանադա
Շվեյցարիա
Մարոկկո
Բրազիլիա
Գերմանիա
ԱՄՆ
Ֆրանսիա
Արգենտինա
Կոլումբիա
Նորվեգիա
Բոսնիա և Հերցեգովինա
Կոտ դ՛Իվուար
Էկվադոր

Բոսնիա և Հերցեգովինան ու Էկվադորը փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել են իրենց խմբում զբաղեցնելով երրորդ տեղը։

Հիշեցնենք, որ մրցաշարն ընթանում է հունիսի 11-ից հուլիսի 19-ը Հյուսիսային Ամերիկայի երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։

Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment