Սեբալյոսը հրաժարվել է խզել պայմանագիրը «Ռեալի» հետ

Մադրիդի «Ռեալի» 29-ամյա կիսապաշտպան Դանի Սեբալյոսը չի պատրաստվում մոտ ապագայում հեռանալ իսպանական ակումբից։

Թիմում այլևս հույսեր չեն կապում ֆուտբոլիստի հետ և ցանկանում են համաձայնության գալ նրա հետ պայմանագրի վաղաժամկետ լուծարման շուրջ, սակայն այս տարբերակը կիսապաշտպանին չի գոհացնում։ Ինչպես հաղորդում է El Chiringuito-ն, Սեբալյոսը մտադիր չէ համաձայնություն տալ համագործակցության դադարեցմանը։ Խաղացողի գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա կեսերը։

Դանի Սեբալյոսն «Ռեալում» է 2017 թվականից։ Ավարտված մրցաշրջանում իսպանացին դաշտ է դուրս եկել ընդամենը 23 հանդիպումներում՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։

Leave a Comment