Կոտ դ’Իվուարի հաղթանակն ու գերմանացիների պարտությունը․ ԱԱ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի հանդիպումներն անցկացրին E խմբում ընդգրկված թիմերը։

Գերմանիայի հավաքականն Իսթ Ռութերֆորդ քաղաքում մրցեց Էկվադորի թիմի հետ և պարտություն կրեց 1:2 հաշվով։

Արդեն երկրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Գերմանիայի հավաքականի եւ թուրքական «Գալաթասարայի» հարձակվող Լերոյ Զանեն։

9-րդ րոպեին պատասխան գոլը խփեց անգլիական «Սանդերլենդի» հարձակվող Նիլսոն Անգուլոն։

Էկվադորի թիմի հաղթական գոլը 77-րդ րոպեին խփեց բրազիլական «Ֆլամենգոյի» հարձակվող Գոնսալո Պլատան։

Գերմանիան 6 միավորով առաջինն է և պայքարը կշարունակի 1/16 եզրափակիչում։

Էկվադորը 4 միավորով գրավեց երրորդ տեղը և նույնպես փլեյ-օֆֆում է։

Կոտ դ’Իվուարի հավաքականը Ֆիլադելֆիա քաղաքում 2:0 հաշվով պարտության մատնեց առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցած Կյուրասաոյի թիմին։ Դուբլի հեղինակ դարձավ իսպանական «Վիլյառեալի» հարձակվող Նիկոլյա Պեպեն։

Կոտ դ’Իվուարի թիմը 6 միավորով գրավեց երկրորդ տեղը և նույնպես նվաճեց 1/16 եզրափակիչի ուղեգիր։ Կյուրասաոն 1 միավորով զբաղեցրեց վերջին տեղը խմբում և ավարտեց պայքարը։

Leave a Comment