Հակիմին աֆրիկյան ֆուտբոլի ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում

Մարոկկոյի ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին նոր ռեկորդ է սահմանել. նա դարձել է աշխարհի առաջնությունների պատմության ամենաշատ հանդիպումներ անցկացրած աֆրիկացի ֆուտբոլիստը։

Այս ցուցանիշը մեծամասամբ պայմանավորված է աշխարհի 2022 թվականի առաջնությունում Մարոկկոյի ընտրանու գրանցած պատմական հաջողությամբ, երբ թիմը հասավ մինչև կիսաեզրափակիչ՝ մրցաշարում անցկացնելով յոթ հանդիպում։

Ընդհանուր առմամբ, Հակիմին Մունդիալներում արդեն մասնակցել է 13 հանդիպման՝ երեք խաղ Ռուսաստանում, յոթ խաղ Կատարում և ևս երեք խաղ՝ ընթացիկ առաջնությունում։ Ամենայն հավանականությամբ, աստղային պաշտպանը կանցկացնի ևս առնվազն երկու հանդիպում, քանի որ Մարոկկոյի հավաքականը շարունակելու է իր պայքարը փլեյ-օֆֆում։

Leave a Comment