ԱՄՆ-ում անտառային հրդեհների ակտիվությունը շարունակում է աճել


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

ԱՄՆ-ում անտառային հրդեհների ակտիվությունը վերջին օրերին զգալիորեն աճել է։ Հրդեհների դեմ պայքարի ազգային միջգերատեսչական կենտրոնի տվյալներով՝ միայն վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է 86 նոր հրդեհ, որոնցից վեցը դասվել են խոշոր հրդեհների շարքին։ 

Ներկայումս երկրի տարբեր շրջաններում վերահսկողությունից դուրս է մնում 37 խոշոր հրդեհ։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 6700 մասնագետ։ 

Մասնագետները զգուշացնում են, որ ամառային շոգ եղանակը և երաշտային պայմանները կարող են առաջիկա շաբաթներին էլ ավելի մեծացնել հրդեհների տարածման վտանգը։ 

Այս մասին հայտնում է ԱՄՆ Անտառային հրդեհների ազգային միջգերատեսչական կենտրոնը (NIFC)։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment