Վենեսուելայում երկրաշարժից հետո անհետ կորած հայեր կան. Կիլիկիո կաթողիկոսություն

Վենեսուելայում երկրաշարժից հետո անհետ կորած հայեր կան. Կիլիկիո կաթողիկոսություն

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հայ ընտանիքների տներ են ավերվել, մի քանի անձ էլ տուժել է։ Տեղեկությունը հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։
Ամբողջ օրը կապ է պահպանվել Վենեսուելայի հայ համայնքի հոգևոր հովիվ Գերշ. Տ. Պետրոս եպիսկոպոս Մանվելյանի հետ։
«Սրբազան հոր փոխանցած տեղեկություններով՝ երկրաշարժը մեծ նյութական ու մարդկային վնասներ է հասցրել։ Երկրաշարժին հետևանքով, դժբախտաբար, երկու հայ ընտանիքի տուն քանդվել է, կա մի քանի վիրավոր ու անհետ կորած հայորդի»,–նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդով հզոր երկրաշարժեր են գրանցվել. երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։ Խափանումներ են գրանցվել ինտերնետի և կապի աշխատանքում, ավերածություններ կան։

Leave a Comment