Մերցն ուղերձ է հղել Ռուսաստանին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ուկրաինան  ուժի դիրք է զբաղեցնում  մարտադաշտում։ Նա կոչ է արել Ռուսաստանին սառեցնել առաջնագիծը և վերադառնալ Կիևի հետ բանակցություններին։

«Ռուսաստանը չի հաղթի այս պատերազմում։ Եվրոպական աջակցությունը Կիևին անսասան է», – ասել է Մերցը Գդանսկում Ուկրաինայի վերակառուցմանը նվիրված կոնֆերանսում։

Կանցլերը նշել է, որ G7 գագաթնաժողովից հետո Ուկրաինայի հարցում եվրոպական երկրների և Միացյալ Նահանգների միջև միասնականություն է պահպանվում։

«Եվ այսօր մենք հստակ ուղերձ ենք հղում Ռուսաստանին. ժամանակն է բանակցել, սառեցնել առաջնագիծը և դադարեցնել սպանությունները», – հավելեց Մերցը։

Leave a Comment