Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց


Հասարակություն


Այսօր՝ հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են 45-ամյա Գեղամ Ղ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 30-ամյա Էդմոն Կ․-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։ Հայտնում է Shamshyan.com-ը։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Էդմոն Կ․-ն տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Գեղամ Ղ․-ին և ուղևոր, 42-ամյա Անահիտ Գ․-ին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել։



Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Leave a Comment