«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն


Սպորտ


Պորտուգալացի դարպասապահ Դանիել Ֆիգեյրան պայմանագիր է ստորագրել Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` 27-ամյա  դարպասապահ Դանիել Ֆիգեյրանի վերջին ակումբը եղել է Պորտուգալիայի բարձրագույն լիգան ներկայացնող «Ժիլ Վիսենտե»-ն, որտեղից  նա «Նոա» է տեղափոխվել տրանսֆերային համաձայնագրով:  Կարիերայի ընթացքում Ֆիգեյրան հանդես է եկել նաև պորտուգալական «Վիտորիա Գիմարայեշ», «Լեյշոեշ» և «Էստորիլ» ակումբներում։


Կազմում նոր համալրում ունի նաև Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն:


Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ին է միացել  31-ամյա բրազիլացի վինգեր Կարլոս Ֆրանսան, որի  վերջին ակումբը եղել է ինդոնեզական Սուպերլիգան ներկայացնող «Փերսիջապ»-ը։ 


Leave a Comment