«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ

Իտալիայի չեմպիոն և գավաթակիր Միլանի «Ինտերը» կերկարաձգի համագործակցությունը 28-ամյա իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյի հետ։ Այս մասին հաղորդում է հայտնի ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Դիմարկոյի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2027թ. հունիս։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2030թ. հունիս։

Անցած մրցաշրջանում Դիմարկոն «Ինտերի» հետ մասնակցել է 47 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 18 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Դիմարկոյի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։

Leave a Comment