Վերաքննիչ դատարանը Դավիթ Համբարձումյանին ազատ է արձակել

Դավիթ Համբարձումյանը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Այս մասին հայտնի դարձավ Հայաստանի վերաքննիչ դատարանի հրապարակած որոշումից։

Դատարանը մասնակիորեն բավարարել է կողմերի բողոքները՝ Դավիթ և Գոռ Համբարձումյանների մասով բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկելով նոր քննության։

Միաժամանակ, Գոռ Համբարձումյանի նկատմամբ կիրառված 2 միլիոն դրամ գրավը թողնվել է անփոփոխ, իսկ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ։ Նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից, իսկ 5 միլիոն դրամ գրավը պահպանվել է։

Դատարանի որոշմամբ Դավիթ Համբարձումյանին արգելվել է փոխել բնակության վայրը և շփվել քրեական գործով տուժողների հետ։

Որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան։

Leave a Comment