«Նոա»-ն պորտուգալացի նորեկ ունի. պաշտոնական


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Երևանի «Նոան» հայտարարել է նոր տրանսֆերի մասին. ակումբի կազմը համալրել է պորտուգալացի դարպասապահ Դանիել Ֆիգեյրան։

​Ինչպես տեղեկացնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը, 27-ամյա դարպասապահի վերջին թիմը եղել է Պորտուգալիայի բարձրագույն լիգան ներկայացնող «Ժիլ Վիսենտեն», որտեղից նա տրանսֆերային համաձայնագրով է տեղափոխվել «Նոա»։

​Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ֆիգեյրան հանդես է եկել նաև պորտուգալական «Վիտորիա Գիմարայեշ», «Լեյշոեշ» և «Էստորիլ» ակումբներում։ Երևանյան թիմի կազմում պորտուգալացի դարպասապահը հանդես կգա 99 համարի խաղաշապիկով։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment