Դատախազությունը դիմել է ԿԸՀ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով

Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։ Այս մասին Iravaban.net-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հունիսի 9-ին «Զվարթնոց» օդանավակայանից փորձել է լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել։ Դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար:

Leave a Comment