Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ավագանու ընդդիմադիր անդամ Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել։
Այս մասին Auroranews.am-ը տեղեկանում է ՔԿ-ից։ Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում իրավիճակը լարվեց, ծեծկռտուք սկսվեց «Մայր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների միջև։