
Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեի (ՊՄԿ) Աստարայի մաքսային վարչության աշխատակիցները թմրանյութերի մեծ խմբաքանակ են առգրավել։
ՊՄԿ-ի տվյալներով՝ Աստարայի մաքսային կետում կաղամբի տերևներով փաթաթված 160 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել Իրանից Ադրբեջանի տարածքով Ռուսաստան ծաղկակաղամբ տեղափոխող բեռնատարի ստուգման ժամանակ։ Առգրավված թմրանյութերի ընդհանուր քաշը կազմել է 90 կգ 945 գրամ։ Սկսվել է հետաքննություն։