
«Չէ, պիտի գլուխները շոյեմ»,- այսպես արձագանքեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը լրագրողի հարցին, թե՝ արդյոք Սրբազանը կշարունակի քննադատել իշխանություններին։ Դիտարկմանը, թե չեք մտածում, որ գուցե էլի օրենքի խախտում որակվի, Միքայել Սրբազանը պատասխանեց․ «Դե իմ գոյությունն արդեն իրենց գաղափարին վնաս է»։