
Վենեսուելայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 164-ի, հայտարարել է ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը։ CNN-ը նշում է, որ սա վերջնական թիվ չէ։ Հայտնի է նաև 971 տուժածի մասին։
Նշվում է, որ զոհերի և վիրավորների թիվը կարող է ավելանալ, քանի որ երկրում բազմաթիվ շենքեր են փլուզվել, և ամբողջ գիշեր շարունակվող որոնողափրկարարական գործողությունը չի ավարտվել:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Վենեսուելայի մայրաքաղաքից արևմուտք երկու ուժեղ ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել՝ 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ: