«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին թմրամիջոցի փոխանցման փորձը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսահսկման համակարգի միջոցով կանխվել է դատապարտյալին ենթադրյալ թմրամիջոց փոխանցելու փորձը։

ՔԿԾ-ի հաղորդմամբ՝ կարճատև տեսակցության եկած քաղաքացու կասկածելի վարքագիծը նկատելուց հետո ծառայողները նրան կրկնակի խուզարկության են ենթարկել։ Այդ ընթացքում քաղաքացին փորձել է թաքցրած երկու փաթեթ նետել հատակին։

Փաթեթներում հայտնաբերվել են թմրամիջոցին նմանվող բյուրեղանման և բուսական զանգվածներ։

Քաղաքացին ձերբակալվել է և հայտնաբերված նյութերի հետ ներկայացվել քննչական բաժին։

Leave a Comment