Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Նեյմարի նորամուտն ընթացիկ աշխարհի առաջնությունում։ 2023 թվականից հետո Նեյմարն առաջին անգամ խաղաց ազգային թիմում։ Նեյմարը փոխարինման դուրս եկավ Բրազիլիա-Շոտլանդիա խաղի վերջնամասում և անցկացրեց դաշտում 12 րոպե։
«Նեյմարը խաղալու հնարավորություն ստացավ, քանի որ արժանի էր դրան։ Նա շատ է աշխատել և ցուցադրել է պրոֆեսիոնալիզմ»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է ESPN-ը։
Նշենք, որ Նեյմարը չորրորդ անգամ է մասնակցում աշխարհի առաջնության։