Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տնային կալանքը վերացվեց – armeniatoday.am

Վերաքննիչ դատարանը վերացրեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տնային կալանքը՝ անփոփոխ թողնելով նրա բացակայելու արգելքը։

Միևնույն ժամանակ նա բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումը և ուղարկեց հետ՝ նոր քննության։

Աջապահյանը 2025 թվականի հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար։  Փետրվարի 6-ին դատարանն արքեպիսկոպոսի նկատմամբ կիրառել էր տնային կալանք, իսկ մարտի 18-ին այդ որոշումը թողել էր անփոփփոխ, սակայն թույլատրել էր մասնակցել կիրակնօրյա պատարագներին և Սուրբ հաղորդություն ստանալ։

Leave a Comment