Միքայել Աջապահյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվեց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունեցել դատական նիստ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ քրգործով։

Սա Աջապահյանի գործով վերջին դատական նիստն էր, որից հետո դատարանը հայտարարեց, որ հեռանում է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու նպատակով։

Քիչ առաջ Դատարանը հրապարակեց վճիռը՝  վերացրեց տնային կալանքը, բացայակելու արգելքը թողնելով  անփոփոխ։

Հիշեցնենք՝ Քրեական վարույթը նախաձեռնվել է 2025թ․ հունիսի 17-ին։ Քրեական գործի հարուցումից օրեր անց, առանց Սրբազանին ծանուցելու, հունիսի 26-ին նախ ներխուժել է Շիրակի թեմի առաջնորդարան՝  խուզարկությունների, ապա՝ զինված ներխուժել են Վեհարան, որտեղ քահանայաց ժողով էր ընթանում՝ փորձելով բեմադրությամբ ձերբակալություն իրականացնել, ինչը չի հաջողվել, քանի որ Սրբազանն ինքնակամ է ներկայացել։

Դատարանը վերացրեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոց տնային կալանքը․ նրա նկատմամբ սահմանվեց վարչական վերահսկողություն

Leave a Comment