Առաջ կանգնում էինք կարմիր լույսի տակ, հիմա չենք կանգնում. այդպիսին են անվտանգության ապահովման կարիքները. Փաշինյան

Լրագրողներն այսօրվա ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցին՝ ինչո՞ւ նրան ուղեկցող ավտոմեքենաները չեն կանգնում կարմիր լույսի տակ. չէ՞ որ վարչապետ ընտրվելիս Փաշինյանը հայտարարել էր, որ «մեզնից մեկն է և կանգնելու է կարմիր լույսի տակ»։

«Առաջ կանգնում էինք կարմիր լույսի տակ, հիմա չենք կանգնում. այդպիսին են անվտանգության ապահովման կարիքները»,-պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը։

«Բայց եթե ձեզ հետաքրքրում է՝ ՀՀ ոչ մի ղեկավար այդքան փողոցներով չի քայլել և չի քայլում և այդքան բնակավայրերում չի լինում։ Այո՛, Հայաստանում խցանումների պրոբլեմ կա, չեմ կարծում, որ ՀՀ վարչապետը պետք է բոլոր հնարավոր հանդիպումներից ուշանա այն պատճառով, որ խցանումների մեջ ընկնի»,- ասաց նա։

Leave a Comment