Ես արտասվում էի հանդերձարանում․ Նեյմար

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը մեկնաբանել է վերադարձը խաղադաշտ վնասվածքից հետո։ Նա փոխարինման էր դուրս եկել Շոտլանդիայի թիմի դեմ աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի հանդիպման վերջնամասում։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթել էր 3:0 հաշվով և դուրս եկել 1/16 եզրափակիչ։

«Ես արտասվում էի հանդերձարանում։ Փառք Աստծո, որ կարող եմ օգնել իմ երկրին, ես շատ երջանիկ եմ»,- Նեյմարի խոսքերը մեջբերում է AS-ը։

Նեյմարը 2023 թվականից հետո առաջին անգամ է խաղացել ազգային թիմում։

Բրազիլիայի հավաքականը վաստակել է 7 միավոր և C խմբում գրավել է առաջին տեղը։

Leave a Comment