Նիկոլ Փաշինյանը Team Telecom և «AzerTelecom»-ի համագործակցության մասին

«Պետք է ինչքան հնարավոր է մալուխներ, խողովակներ, ճանապարհներ, երկաթուղիներ, օդային գծեր անցնեն. դա է անվտանգության երաշխիքը:»,- ասել է Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով` Team  telecom-ի և Azertelecom-ի համագործակցության մասին հաղորդագրությանը:

Վարչապետը հարց-պատասխանի ժամանակ նաև նշել է, որ այս համագործակցությունը սպառնալիք չէ, այլ անվտանգության և քաաղաքական, տնտեսական կշռի մեծացում:

«Սովորաբար տրանզիտը վերջնական կետին է կախվածություն բերում, այլ ոչ թե անցողիկ ուղուն»,- նշել է վարչապետը անդրադառնալով վատնգների վերաբերյալ մտահոգություններին:

Հիշեցնենք, որ Team Telecom Armenia և Ադրբեջանի առաջատար կապի օպերատոր «AzerTelecom»-ը պայմանագիր են կնքել կոմերցիոն հիմունքներով տարանցիկ ինտերնետային տրաֆիկի փոխանակման վերաբերյալ։ 

Leave a Comment