«Անընդունելի են և՛ “Արևմտյան Ադրբեջանի”, և՛ Ղարաբաղյան շարժման օրակարգերը». Փաշինյան – Նորություններ 25.06.2026

Լուսանկարը` ՌԲԿ

Լուսանկարը` ՌԲԿ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն քննադատել է Ադրբեջանում շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը՝ այն հավասարեցնելով Հայաստանում Ղարաբաղյան շարժումը վերակենդանացնելու փորձերին։ Կառավարության ղեկավարը կոչ է անում երկկողմանիորեն հրաժարվել նման հռետորաբանությունից՝ հանուն տարածաշրջանային կայունության։

Հունիսի 25-ի Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում վարչապետն անդրադարձել է օրերս Օրդուբադում կայացած այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» թեմայով փառատոնին, որի ընթացքում հնչել էին Հայաստանին ուղղված պահանջներ։ Չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական գերատեսչությունը միջադեպին չէր արձագանքել, Փաշինյանը հստակեցրել է գործադիրի դիրքորոշումը։

Նա շեշտել է, որ Բաքվի նման վարքագիծն անընդունելի է, սակայն նշել է, որ խորապես հասկանում է դրա պատճառահետևանքային կապերը: Որպես հակակշիռ և զուգահեռ՝ նա անթույլատրելի է համարել նաև Հայաստանի ներսում Ղարաբաղյան շարժման օրակարգը վերսկսելուն ուղղված ցանկացած քայլ ու գործողություն։ Խնդրի հանգուցալուծումը վարչապետը տեսնում է փոխադարձ համաձայնությամբ նմանօրինակ քաղաքականություններից հրաժարվելու մեջ:

«Քայլը ռազմավարական գործարքն է, պետք է դադարեցվի երկկողմ: Պե՛տք է դադարեցվի։ Հայաստանում էլ պետք է դադարեցվեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը»,- հայտարարել է Հայաստանի ղեկավարը։

Leave a Comment