Ճապոնիայում և Վենեսուելայում կարճ ժամանակային տարբերությամբ տեղի ունեցած երկրաշարժերը չեն վկայում գլոբալ սեյսմիկ ակտիվության աճի մասին, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Տոհոկուի համալսարանի դոցենտ Ֆումիակի Տոմիտան։
«Յուրաքանչյուր կիզակետային գոտիների անմիջական հարևանությամբ անհրաժեշտ է զգոն մնալ ուժեղ երկրաշարժերի, այդ թվում՝ հետցնցումների դեպքում, սակայն մենք չենք կարող խոսել ամբողջ աշխարհում սեյսմիկ ակտիվության աճի մասին», – ասել է նա։
Հիշեցնենք, որ այսօր ուժեղ երկրաշարժեր են գրանցվել Վենեսուելայում և Ճապոնիայում: