Նախարար Ավանեսյանի ցուցումով չէ Էդգար Ղազարյանի քրոջ աշխատանքից ազատումը

Անահիտ Ավանեսյանը հերքեց իր որոշմամբ ընդդիմադիր Էդգար Ղազարյանի քրոջ` Լիլիթ Ղազարյանի աշխատանքից ազատումը:

«Եթե այդ քաղաքական մանիպուլացիաները ճիշտ լինեին Լիլիթ Ղազարյանը կհեռացվեր 5 տարի առաջ: Տնօրենի որոշմամբ իրականացվել է հաստիքների փոփոխություն և ազատումներ: Չկա մի որոշում իմ համակարգում, որի հետ ես կապ չունենամ:»,-  նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ինչպես նշում է նախարարը համակարգում ինքն է որոշում պետական բժշկական կենտրոնների, ՊՕԱԿ-ների կադրային քաղաքկանության ընդհանուր գծերը: Ով է մնալու հաստիքում` որոշում է հիմնարկի տնօրենը:

Leave a Comment