ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրել. վարչապետ

ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրել. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նշել է, որ չի կարող չմտահոգվել ԵԱՏՄ-ի հարցով, բայց կարծում է՝ որքան ինքն է մտահոգված, ԵԱՏՄ մյուս գործընկերներն էլ պետք է մտահոգված լինեն։

«Հիմա ասենք՝ ԵԱՏՄ մյուս անդամ երկրները ՀՀ փորձից մտահոգված չե՞ն։ 100% համոզված եղեք, որ մտահոգված են, որովհետև բոլորը հասկանում են՝ նույնը կարող է տեղի ունենալ նաև իրենց հետ։ Ու եթե մենք հիմա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ քայքայումը դարձնելու է անխուսափելի։ Մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրել»,-ասել է նա և ընգծել, որ եթե այս հարցերը չկարգավորվեն, ԵԱՏՄ քայքայումը դառնալու է անխուսափելի։ 

«Ժամանակն է, որ Հարավային կովկասի երկրներս մտածենք Հարավային կովկասի մասին որպես մեկ ընդհանուր ռեգիոն, որտեղ շատ ընդհանուր շահեր կան՝ բազմաթիվ նրբություններով»,-շեշետել է Նիկոլ Փաշինյանը։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment