Ընտրակաշառքի նոր դեպք՝ ԲՀԿ-ի կողմից. Հակակոռուպցիոն կոմիտե

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ փաստական տվյալներ է ստացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի կողմից Ազգային ժողովի 2026թ. հունիսի 7-ի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և որպես ընտրակաշառք այլ ծառայություններ մատուցելու տարբեր դեպքերի մասին։

«Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,-ասված է Կոմիտեի հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ ԲՀԿ-ի հունիսի 4-ի հանրահավաքից



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment