
Մոսկվայում Ռումինիայի դեսպան Քրիստիան Իստրատեն կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան կտեղեկացնեն Կոնստանցայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության փակման հետ կապված պատասխան միջոցառումների մասին: Այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Մայիսի վերջին Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Գալաց քաղաքում բնակելի շենքի տանիքին անօդաչու թռչող սարք է ընկել։ Բուխարեստը միջադեպի համար մեղադրել էր Ռուսաստանին։ Ռուսաստանի դեսպանը կանչվեց Ռումինիայի ԱԳՆ՝ դիվանագիտական մակարդակով ձեռնարկվելիք միջոցառումների մասին տեղեկանալու համար։ Բարձրագույն պաշտպանության խորհրդի նիստից հետո Ռումինիայի նախագահ Նիշոր Դանը հայտարարել էր Կոնստանցայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը փակելու և հյուպատոսին անցանկալի անձ հայտարարելու որոշման մասին։