Երևանում բացվել է ընտանի շների համար 13-րդ զբոսայգին

Երևանում բացվել է ընտանի շների համար 13-րդ զբոսայգին

25 հունիսի 2026 – 11:27 AMT

PanARMENIAN.Net – Երևանում բացվել է ընտանի շների համար 13-րդ զբոսայգին՝ այն գտնվում է Աջափնյակում:

Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան թաղամասում բացվել է ևս մեկ առանձնացված զբոսայգի, որն ապահովված է շների զբոսանքը պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:

Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանն ասել է, որ զոսայգին ունի առանձնացված հատվածներ մեծ և փոքր կենդանիների համար:

Նա հորդորել է կենդանիների զբոսանքն ապահովել՝ չվնասելով համայնքային գույքը։

Leave a Comment