ԿԳՄՍ-ից հայտնում են, որ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ մեկնարկել են բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները։
Բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքների արդյուքնում նախատեսվում է, որ պետք է իրականացվի Հավերժության տաճարի ևս երեք մույթերի հիմնանորոգումը. զուգահեռաբար կմեկնարկեն նաև թանգարանային հատվածի նորոգման աշխատանքները։ Շինարարական աշխատանքների ամբողջական ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ։ Այս ընթացքում ընթացքում հուշահամալիրը բաց կլինի այցելուների համար: