Հունիսի 24-ին քամու հետևանքով Երևան քաղաքում և Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում տապալվել են ծառեր, թուլացել են տանիքների կառուցատարրեր և թիթեղներ: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, թիթեղների ապամոնտաժման, տարածքի սահմանազատման և այլ համապատասխան աշխատանքներ։