Փաշինյանը կասկածի տակ դրեց ԵԱՏՄ-ի ձևաչափը

Այսօրվա կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ-ին՝ նշելով, որ կազմակերպության շրջանակում պետք է քննարկումներ ընթանան։

Փաշինյանի խոսքով՝ ինքը հարցեր ունի գործընկերներին, եթե որոշումներ են կայացվել առանց իր մասնակցության։

«Եթե ցանկացած երկիր ցանկացած երկրի մասին կարող է որոշումներ կայացնել, եթե այս հարցի պատասխանը «այո» է, ուրեմն ԵԱՏՄ-ն հայտարարում է ինքնալուծարման մասին», – ասել է Փաշինյանը։

Leave a Comment