Ծաղիկների համար նոր շուկաների փնտրտուքը մեծ հետաքրքրություն է առաջացրել Եվրոպայում․ Միրզոյան

Ծաղիկների համար նոր շուկաների փնտրտուքը մեծ հետաքրքրություն է առաջացրել Եվրոպայում․ Միրզոյան

Արարատ Միրզոյանը կառավարության նիստում անդրադարձել է գյուղմթերքի արտահանմանը՝ նշելով, որ, մասնավորապես, մրգերի, բանջարեղենի, ինչպես նաև ծաղիկների նոր շուկաների փնտրտուքն իսկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել եվրոպական շուկայում։

«Կարող եմ նշել նաև Կենտրոնական Ասիան և արաբական երկրները, նաև անմիջական հարևաններին, օրինակ՝ Թուրքիան՝ իր ողջ գործող սահմանափակումներով հանդերձ։ Որոշ դեպքերում արդեն փորձնական, գուցե նաև հետագայի պոտենցիալով, արտահանումներ արվում են»,- ասել է ԱԳ նախարարը՝ հավելելով, որ առաջիկայում այդ ամենը կտեսնենք։

Նրա խոսքով՝ տեղի է ունենում այն, ինչը երկար ժամանակ պլանավորում և ինչի մասին խոսում էին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment