Թրամփը ֆինանսավորում է պահանջում Կոնգրեսից իրանական միջուկային ծրագրերի դեմ

 «Թրամփի վարչակազմը փորձում է ստանալ 672 միլիոն դոլար իրանական միջուկային նյութերի լիկվիդացիայի, ստուգումների,  Իրանում վերահսկողության և հաստատման, ինչպես նաև այլ ծրագրերի և միջոցառումեների համար»,- տեղեկացնում է Fox News-ը:

Այդ միջոցները կտրամադրվեն ԱՄՆ էներգետիկայի նախարարությանը` աջակցելու այն գործողությանը, որը կզրկի Իրանին միջուկային զենք մշակելու և ձեռք բերելու հնարավորությունից:

Այդ գումարը ներառված է ավելի վաղ պահանջված 80 միլիարդ դոլարի մեջ, որի մասին գրել են ամերիկյան լրատվամիջոցները` այդ թվում The Wall Street Journal-ը:

Leave a Comment