Մոսկվան Երևանից սպասում է ՀԱՊԿ-ին մասնակցության վերաբերյալ որոշման. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ



Ռուսական կողմը Երևանից սպասում է ՀԱՊԿ-ին մասնակցության վերաբերյալ որոշման ընդունմանը. կա՛մ նրանք մնում են կազմակերպությունում, կա՛մ նախընտրում են այլ սցենար: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։



Պատասխանելով այն հարցին, թե ինչ գործողություններ է ակնկալում ռուսական կողմը հայկական կողմից, նա նշել է.


«Ընդունել որոշում. նրանք մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախընտրում են այլ սցենար»։


«Պետք է մեզ այդ մասին հայտնեն», – հավելել է Վասիլևը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment